ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում երեւում է Բոսթոնի հիվանդանոցի այն պալատը, որտեղ նա վերականգնողական կուրս է անցնում ազդրոսկրի կոտրվածքից հետո։
«Վիրահատությունից մեկ շաբաթ անց ինձ լավ եմ զգում։ Խոսել եմ Սյուզան Ռայսի եւ դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Աշխատանքը շարունակվում է»,- գրել է Քերրին իր Twitter-ում։
Լուսանկարում երեւում է, որ Քերրին հիվանդանոցի պալատում զրուցում է հեռախոսով, իսկ ծնկին թղթապանակ է դրված, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Քերրին մայիսի 31-ին Ֆրանսիայի Սյոնզե քաղաքում հեծանվով զբոսնելիս կոտրել էր ադրոսկրը։





























