Պակիստանում մահապատժի են ենթարկել քրիստոնյա Աֆթաբ Բահադուր Մասիհին, որը քննության վարկածով, սպանություն է գործել, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ այդ պահին իրենց պաշտպանյալը եղել է ընդամենը 15 տարեկան:
Իրավապաշտպան կազմակերպությունները եւ կրոնական առաջնորդները կոչ են արել Պակիստանի իշխանություններին հրաժարվել մահապատժի իրականացումից՝ նշելով, որ դատավճիռը կայացվել է երկու մարդկանց ցուցմունքների հիման վրա, որոնք հետագայում հրաժարվել են իրենց խոսքից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցած երեքշաբթի Պակիստանում եւս մեկ դատապարտյալի մահապատիժ հետաձգվել է 11 ժամով: Շաքրաֆ Հուսեյնի մահապատիժն արդեն պիտի կյանքի կոչեին, երբ նրա փաստաբանները վիճարկել են վճիռը գերագույն դատարանում:
Պաշտպանները պնդում են, որ սպանության պահին դատապարտյալը եղել է 14 տարեկան, իսկ սպանության խոստովանությունն արել է խոշտանգումների ազդեցության տակ:





























