Հյուսիսային Օսիայի ղեկավարի ժ.պ. Թամերլան Ագուզարովը հանրապետության կառավարությունը կարգադրել է հրաժարական տալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը
Վերադասավորությունները պայմանավորված են հանրապետության նախկին ղեկավար Թեյմուրազ Մամսուրովի պաշտոնը լքելու հանգամանքով։
«Ես հրաժարական եմ տալիս։ Մամսուրովի հետ եկել եմ, նրա հետ էլ գնում եմ»,- հայտարարել է շրջանի վարչապետ Սերգեյ Տակոեւը։ Նրա պաշտոնում նշանակվել է Ազամաթ Հադիկովը։





























