«Իսլամական պետության» գրոհայինները Իրաքի Մոսուլ քաղաքում այրել են Կտակարանի հին, բացառիկ օրինակը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նշվում է, որ Կտարականը կշռում էր մոտ 90 կգ:

«Հոգեւորականը կոչ է արել նրանց վաճառել գիրքը, բայց նրանք չեն համաձայնել»,-ասել է ՍԻրիայի գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդին Հասունը, որն այս օրերին գտնվում է Ռուսաստանում:

Նա անհանգստություն է հայտնել, որ Սիրիան փորձում են բաժանել ըստ կրոնական պատկանելիության: Մուֆթին ընդգծել է, որ աշխարհում տեղ չպետք է ունենա այնպիսի հասկացություն, ինչպիսին «կրոնական պատերազմն» է :