Ջերմուկ քաղաքում մոծակների ոչնչացման ամենամյա միջոցառումներ կկազմակերպվեն։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 10-ին կայացած Կառավարության նիստում։
Ինչպես նշել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սեզոնային բազմացման ժամանակ մոծակների ոչնչացումը անհրաժեշտ է մի շարք հիվանդություններ կանխելու համար։
Երկրորդ եռամսյակում պլանավորվում է այդ նպատակով հատկացնել 15 մլն դրամ։





























