Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին Երկրապահի կարգավիճակի մասին վկայականները կբաժանեն մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը: «Երկրապահ կամավորականի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա՝ հունիսի 10-ի նիստում:
Ավելի վաղ հայտերի ընդունումը բացվել էր 2014-ի ապրիլի 23-ին եւ գործում էր մինչեւ 2015-ի մայիսի 19-ը: Մեկ տարում Երկրապահի եւ «ռազմական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է ստացել 3 210 մարդ:
Նախքան օրենքի ընդունումը, ՊՆ-ի, ՏԿԱԻՆ-ի, ոստիկանության եւ ԱԱԾ-ի գերատեսչական հանձնաժողովների որոշումներով «ռազմական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է ստացել 8 777 քաղաքացի:
ՊՆ-ի գնահատականներով, նման կարգավիճակ կարող է ստանալ մինչեւ 15 հազար մարդ:





























