Ստամբուլի Ջաֆերաղա Բահարիյե պողոտայում գտնվող հունական «Սուրբ Երրորդություն» եկեղեցին հարձակման է ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Մուհամեդ Շ. Անունով անձը մտել է հունական եկեղեցու բակ եւ բոցավառվող հեղուկը լցրել եկեղեցու դռան վրա եւ փորձել հրդեհել եկեղեցին։
Եկեղեցու հարեւանությամբ ապրող բնակիչները բռնել են հանցագործին եւ մինչ հրշեջների գալն իրենց ուժերով մարել կրակը։
Ոստիկանները ձերբակալել են կասկածյալին եւ տեղափոխել ոստիկանատուն։





























