Հայաստանում հուլիսի 1-ից զինվորականների թոշակների բարձրացումը կանդրադառնա 35 հազար մարդու վրա։ Այս մասին հունիսի 10-ին Կառավարության նիստի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Զինվորականների միջին թոշակը հուլիսի մեկից կբարձրանա 14 տոկոսով եւ կկազմի 90 հազար դրամ։

Նախարարը հիշեցրեց, որ 2015թ. հունվարի 1-ից  14 տոկոսով բարձրացվել են նաեւ մոտ 458 հազար մարդկանց աշխատանքային կենսաթոշակները։

Բացի այդ, մարտական գործողություններին մասնակցելու ստաժը կհաշվարկվի եռակի չափով, իսկ մարտական հերթապահության  ժամանակ՝ կրկնակի։

«Թոշակառուների, այդ թվում՝ զինվորական թոշակառուների մասին հոգածությունը մնում է մեր ուշադրության կենտրոնում»,- հայտարարեց նախարարը։