Հունաստանի իշխանությունները նախկինի պես պատասխանի են սպասում Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Եվրամիության ներկայացուցիչներից՝ ֆինանսական ճգնաժամից դուրս գալու Հունաստանի նոր առաջարկների վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը:

«Հունաստանի կառավարությունը ներկայացրել է իր առաջարկությունները պարտքային հարցի լուծման վերաբերյալ: Փաստաթուղթը հունիսի 9-ի երեկոյան փոխանցվել է եվրահանձնակատար Պիեռ Մոսվոկիչին, սակայն Աթենքը մինչ այս պահը պատասխան չի ստացել Բրյուսելից»,-ասված է Հունաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ նշվել էր, որ Հունաստանը մերժել է բարեփոխումների պլանը: