Եգիպտոսի հարավում անհայտ անձը պայթեցրել է իրեն Լուկսորի Քարնաքի տաճարի մոտ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների իր աղբյուրները։
Ականատեսները պնդում են, որ պայթյունի հետեւանքով կան վիրավորներ։ Վիրավորների մասին պաշտոնական տեղեկություններ չկան, փոխանցում է Gazeta-ն։
Եգիպտական պաշտոնյան, որը չի ցանկացել ներկայանալ, հայտնել է, որ ոստիկանությունը հաստատել է եւս 2 ահաբեկչական հարձակման դեպք։





























