Անհայտ անձը իր վրա բենզին է լցրել ու սպառնացել է ինքնահրկիզվել Լոնդոնում BBC կորպորացիայի շտաբ-բնակարանի առջեւ: Այս մասին հայտնել է Mirror թերթը:
«Տղամարդն իր վրա բենզին է լցրել եւ հանել կրակայրիչը, որից հետո նրան գետնին են տապալել անվտանգության ծառայության աշխատակիցները»,-հայտնել է պարբերականը՝ վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
BBC-ի աշխատակիցներին ժամանակավորապես տարհանել են շենքից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են շենքի գլխավոր մուտքը:





























