ՌԴ նախագահի աշխատակազմում Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական դրամական արժույթ մտցնելը կարեւոր հիմնաքարերից մեկն են համարում։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը,  փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հիմա մենք դրան պատրաստ չենք, բայց ինձ թվում է, որ վաղ թե ուշ նման արժույթ մտցնելը կարեւոր հիմնասյուն է լինելու։ Ես հուսով եմ, որ մի օր, միգուցե ոչ իմ կենդանության օրոք, դա տեղի կունենա, եւ մենք միասնական արժույթ կունենանք»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել ԵՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելու հարցը։