94 երկրների քաղաքացիներ կարող են առանց վիզայի մուտք գործել Վրաստանի տարածք եւ այնտեղ մնալ մեկ տարի։ Ինչպես փոխանցում է Sputnik-ը, այս մասին ասված է երկրի կառավարության որոշման մեջ, որը ուժի մեջ է մտել հունիսի 9-ին։ Այս նորարարությունը վերաբերում է ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ այլ պետությունների։

Այս նոր որոշմամբ՝ ուժը կորցրած է համարվում 2014թ. սեպտեմբերի 1-ի որոշումը, որը սահմանափակում էր երկրում օտարերկրյա քաղաքացիների կեցության ժամկետները։ Նոր վիզային կարգավորումները նախատեսում են 180 օր ժամկետով բազմակի մուտքի արտոնագրեր տալ, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Նախկինում անվիզա ռեժիմով Վրաստան մեկնող քաղաքացիները կարող էին այդ երկրի տարածքում մնալ 90 օր կես տարվա ընթացքում։