2014թ. ստվերային բիզնեսի դեմ պայքարը Հայաստանին 16 մլրդ դրամ է բերել։ Այս մասին հունիսի 10-ին ՀՀ խորհրդարանում հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
Դրանցից 12 մլրդ դրամը ստացվել է ավելի արդյունավետ հարկային ստուգումների շնորհիվ, իսկ 4 մլրդը՝ վերահսկիչ կնիքների հաշվին, հավելեց Խաչատրյանը։
Այս միջոցներով հնարավոր է եղել փոխհատուցել բիզնեսի հարկային արտոնությունները։ Այստեղ է մտնում նվազագույն 1 տոկոս եկամտահարկը, շրջանառության հարկի նվազեցումը մինչեւ 1 տոկոս։ Այդ միջոցները բյուջեին համապատասխանաբար 13 եւ 2 մլրդ դրամ են արժեցել։
«Այս նվազած եկամուտները մենք փոխհատուցել ենք ստվերային տնտեսության դեմ արդյունավետ պայքարի շնորհիվ»,- եզրափակեց ֆինանսների նախարարը։





























