Նավթի համաշխարհային գները շարունակում են ակտիվորեն աճել եւ հասել են մայիսի կեսերից սկսած առավելագույն կետի: Դա տեղի է ունենում ամերիկյան շուկայում նավթի արդյունահանման կրճատման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures ֆորսայում ժամը 14.26-ի դրությամբ աճել է 1,21 դոլարով՝ հասնելով 66,09 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուժերսների արժեքը Նյո Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային տորգերում աճել է 1,36 դոլարով՝ հասնելով 61,5 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:





























