Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը, Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հրավերով, հունիսի 7-ին այդ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում կարճաժամկետ դիտորդական առաքելություն են իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք Հանձնախմբի պաշտոնական կայքից:

Ընտրությունների օրը հայկական կազմակերպության պատվիրակությունն այցելել է ընտրատեղամասեր, արձանագրել խախտումներն ու այն դժվարությունները, որոնց բախվել են ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը ողջունել է ընտրությունների արդյունքները: «Ուրախ ենք, որ երեք հայ է ընտրվել: Միաժամանակ, ուրախ ենք, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հաղթահարել է 10%-անոց արգելքը, ինչն այդ ուժին հնարավորություն է ընձեռել աննախադեպ թվով ներկայացուցիչներ ունենալ խորհրդարանում»,- ասել է նա: