Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում 26 աֆրիկյան պետությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ երեք տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։
Փաստաթուղթը ստորագրվել է 3 ամենաազդեցիկ աֆրիկյան տնտեսական միությունների անդամ երկրների միջեւ՝ Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկա, Արեւելաաֆրիկյան ընկերություն եւ Աֆրիկայի հարավի զարգացման ընկերություն։
Գագաթնաժողովի աշխատանքը բացած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսիի խոսքով՝ այդ համաձայնագրի ստորագրումը Աֆրիկյան տնտեսական միություն ստեղծելուն ուղղված քայլ է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























