Նյու Յորքում ուղեկցող շունը նետվել է ավտոբուսի տակ տիրոջը փրկելու համար, հայտնում է CBS-ը։ Հաղորդվում է, որ վթարի պատճառով կինը կոտրել է ձեռքը, ոտնաթաթը եւ 3 կողը։ Շունը վնասել է թաթը, գրում է Gazeta-ն։
Կատարվածը նկատել է սուպերմարկետի աշխատակիցը, որը շտապել է օգնության։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, իսկ շանը՝ անասնաբուժական կլինիկա։
Շունը մինչեւ բժիշկների ժամանելը նստած է եղել կնոջ կողքին։





























