Կառավարությունը փորձում է փոխհատուցել «Հայկական ավիաուղիների» օդաչուների վճարումները՝ Սեւանում հանգստյան համալիրի շինարարությանը ներդրողների ներգրավելու միջոցով։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Ընկերության սնանկության կառավարիչը փորձում է անհրաժեշտ գումարը հայթայթել ունեցվածքի վաճառքի միջոցով։ 2014թ. վարչապետը հանձնարարեց այլ մոտեցումներ էլ գտնել։ Դրանցից մեկը Սեւանի ափին երկու հողատարածքների ներդրումային ծրագիրն է, որից ստացված եկամուտները կուղղվեն օդաչուներին փոխհատուցելուն, ասել է Հարությունյանը։

«Կառավարությունն իր հաշվին շենքերի եւ կոմունիկացիաների նախագծում է րականացրել։ Թեպետ ծրագիրը հրապուրիչ է ներդրումային առումով մենք դեռ ներդրողների չենք գտել։ Հնարավոր է՝ տարածաշրջանում տնտեսական բարդությունների պատճառով»,- ասել է Հարությունյանը։

Նշենք, որ 2003թ. սնանկացած «Հայկական ավիաուղիների» երկու տասնյակ օդաչուներ ամեն շաբաթ բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ փոխհատուցում պահանջելով։