Հայաստանի էներգետիկայի նախարարությունը խորհրդարանի խմբակցություններին առաջարկելու է քննարկումներ սկսել «Նաիրիտ» գործարանի հարցով։ Այդ մասին խորհրդարանում հունիսի 10-ին հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
«Կառավարությունը եւ այսօր, եւ միշտ այդ հարցի կարգավորման շահագրգիռ կողմ է հօգուտ գործաանի աշխատակիցների եւ մեր տնտեսության»,- ասել է Զախարյանը։
Գործարանի ընդհանուր պարտքը այժմ կազմում է 102 մլրդ դրամ (235 մլն դոլար), որից 6 մլրդը՝ աշխատավարձի պարտքերն են, 63-ը՝ վարկերը, 20 մլրդ դրամ պարտք է Երեւանին ՋԷԿ-ին, 8,5 մլրդ դրամ՝ պետբյուջեին, 1,4՝ Գազպրոմ-Հայաստանին, 1,2՝ ՀԷՑ-ին։ Քլորոպրենային կաուչուկի խոշորագույն գործարանը կանգնած է 2010թ. ապրիլից։





























