Արգենտինայի արտգործնախարար Էկտոր Տիմերմանը  Ֆոլքլենդի կղզիների կարգավիճակի շուրջ քննարկումներից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին մեղադրել է անդաստիարակության մեջ, գրում է Telam-ը։

Բրյուսելում Լատինական Ամերիկայի եւ Եվրամիության երկրների հետ հանդիպման ժամանակ Տիմերմանը դատապարտել է Մեծ Բրիտանիայի գաղութարարական քաղաքականությունը, ինչը Քեմերոնը սպառնալիք է որակել։

«Վարչապետի պատասխանը վրդովեցուցիչ էր եւ վատ դաստիարակության դրսեւորում»,- հայտարարել է դիվանագետը, փոխանցում է Gazeta-ն։

Նշենք, որ Արգենտինայում ապրիլին Ֆոլքլենդում նավթի արդյունահանությամբ զբաղվող նավթագազային 5 ընկերությունների դեմ դատական գործընթացներ են սկսվել։ Քանի որ այդ ընկերությունները բրիտանական են, Մեծ Բրիտանիան դատապարտել էր այդ քայլը։