ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի քան մեկ ժամ ուշացումով է ներկայացել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ Վատիկանում կայացած հանդիպմանը։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը նշանակված է եղել տեղական ժամանակով 17։00-ին։ Ժամը 17։25-ին Հռոմի Պապի քարտուղարը դուրս է եկել նրան դիմավորելու, սակայն ռուս նախագահը հանդիպմանը եկել է միայն 45 րոպե անց, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Պուտինն առաջին անգամը չէ ուշանում Ֆրանցիսկոս Առաջինի հետ ունեցած իր հանդիպումներից։ 2013թ. նոյեմբերին իրենց առաջին հանդիպման ժամանակ ռուս նախագահը ստիպել էր պոնտիֆիկոսին 50 րոպե սպասել։

Վլադիմիր Պուտինը հայտնի է պաշտոնական հանդիպումների նկատմամբ իր անճշտապահ վերաբերմունքով։ Նա նման վերաբերմունք է ցույց տվել մասնավորապես ԱՄՆ նախագահի, Գերմանիայի կանցլերի, Անգլիայի թագուհու եւ Ուկրաինայի ղեկավարության հանդեպ։