Գվատեմալայի գերագույն դատարանը որոշել է հետաքննել երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինայի առնչությունը կոռուպցիային, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերագույն դատարանի գլխավոր դատավորը:

Winaq կուսակցությունը բողոք է ներկայացրել, որտեղ նշել է, որ Մոլինան տեղյակ է եղել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարվող անօրինական գործարքների մասին: Բացի այդ, դատարանը խնդրել է Կոնգրեսին քննարկել Մոլինային անձեռնմխելիությունից զրկելու հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: