Հունիսի 6-ից 8-ըԵրեւանում կայացավ միջազգային մասնագիտացված ցուցահանդես  «Մանկության աշխարհ  EXPO  2015» խորագրով` նվիրված Երեխաների Պաշտպանության միջազգային օրվան:

Եռօրյա ցուցահանդեսի ժամանակ հայրենական եւ արտասահմանյան արտադրողները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են հատուկ երեխաների համար: Ներկայացվող ընկերությունների շարքում իր ուրույն տեղն էր զբաղեցնում «Աշտարակ-Կաթ» ընկերությունը իր «Յոգու-Մոգու» մանկական յոգուրտների տեսականիով, «Յո-Յո» քաղցր ջնարակված պանրիկներով եւ հատուկ երեխաների համար նախատեսված շոկո պուդինգի տեսականիով:

«Երեխաների առողջությունն ու անհոգ մանկությունը առաջնային արժեք է «Աշտարակ-Կաթ» ընկերության համար: Ցուցահանդեսը մեզ համար ոչ միայն մեր արտադրանքը ներկայացնելու եւ համտես կազմակերպելու հերթական առիթ էր, այլ նաեւ՝ երեխաների օրը իսկական տոն դարձնելու հնարավորություն: Եռօրյա ցուցահանդեսի ժամանակ երեխաների համար կազմակերպել էինք բազմաթիվ ինտելեկտուալ ու ինտերակտիվ խաղեր, նկարչական եւ ստեղծագործական մրցույթներ: Փոքրիկներին ամենաշատը դուր եկավ գիպսե Յոգու-Մոգուները ներկելու մրցույթը: Իսկ հսկա Յոգու-Մոգուի այցը օրվա ամենամեծ անակնկալն էր:  Այս երեք օրերի ընթացքում երեխաներն իսկապես հայտնվել էին մակության աշխարհում», - նշեց «Աշտարակ-Կաթ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում առաջինը Աշտարակ-Կաթ ընկերությունն է ներկայացրել մանկական կաթնամթերքի տեսականին: 2010 թվականին ներկայացրեցինք իր տեսակի մեջ եզակի Յոգու-Մոգու մանկական յոգուրտների շարքը, որը ոչ միայն սննդարար ու համեղ յոգուրտ է, այլ նաեւ՝ զվարճալի խաղալիք: Այն հատկապես նախատեսված է չուտող երեխաների համար: Ստեղծելով խաղալիք-յոգուրտ՝ կարծես թե վերջ ենք դրել մայրիկների ու երեխաների միջեւ պատերազմին.չէ որ ուտելու ընթացքում երեխան խաղում է խաղալիք-յոգուրտով եւ չի հասցնում կամակորություններ անել:» ,- ընդգծեց ընկերության ներկայացուցիչը: