Եմենում շիա ապստամբների «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչները, որոնք հայտնի են իբրեւ հուսիներ, հինգշաբթի Սաուդյան Արաբիայի հարավարեւելյան ռազմաբազաների վրա առնվազն 27 հրթիռ են արձակել։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական մամուլը։
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հաղորդվում է, որ սաուդցի զինծառայողները կատարվածից հետո լքել են հրաձգության վայրը։





























