Հայաստանի խորհրդարանը ընդունել է 2014 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը 66 կողմ, 17 դեմ եւ 15 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ձեռնպահ են քվեարկելու, մյուս խմբակցությունները (բացի ՀՀԿ-ից) դեմ պիտի քվեարկեին:

Նշենք, որ 2014 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ 2 տոկոսը, մինչդեռ 2013-ին այդ ցուցանիշը 1,7 տոկոս է եղել: Բյուջեի եկամուտները կազմել են ՀՆԱ 25,3 տոկոսը (2013-ին՝ 25,1 տոկոս):