Պակիստանի Փեշավար քաղաքում ծայրահեղականների կազմակերպած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 2 ոստիկան, եւս 6-ը վիրավորվել են։

Ինչպես տեղեկացնում է Պակիստանի «Գեո TV» հեռուստաալիքը, մահապարտ ահաբեկիչը հզոր պայթուցիկը գործի է դրել այն մեքենայի մոտակայքում, որի մեջ եղել է երկրի ՆԳՆ ստորաբաժանումներից մեկի հրամանատարը։ Պայթյունի հետեւանքով զոհվել է 2 ոստիկան։ Վիրավորների թվում կան պատահական անցորդներ։

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են Պակիստանի թալիբները, գրում է ՏԱՍՍ-ը։