Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկօրյա մասնավոր այցով մեկնել է արտերկիր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ կառավարության հերթական նիստը այս շաբաթ տեղի է ունեցել հունիսի 10-ին՝ չորեքշաբթի, թեեւ սովորաբար դրանք տեղի են ունենում ամեն հինգշաբթի: