Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն առաջարկել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին՝ կոչ անել PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) վայր դնել զենքերը։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը պատասխանել է Սելահաթին Դեմիրթաշը՝ շեշտելով, որ վերջապես նախկին վարչապետը հասկացել է, որ եկել է կոչ անելու ժամանակաշրջանը։
Դեմիրթաշը նշել է, թե PKK-ին կոչ անել կարող է միայն Իմրալը բանտում ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանը։ «Օջալանը բանտում պատրաստ սպասում է։ Մենք վաղը գնալու ենք Իմրալը կղզի»,-ասել է Դեմիրթաշը։





























