Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանը (Պալաչ) դեռ չի շփվել ընտրություններում հաղթած Վահագն Գեւորգյանի հետ: Վերջինս այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արթուր Հարությունյանի հետ շփվելու առիթ չի եղել: «Բայց թեկնածուների հետ ես նորմալ մարդկային հարաբերությունների մեջ եմ»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ ընկերական հարաբերությունները կօգնեն իրեն նոր աշխատանքում:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Գագիկ Ծառուկյանի օգնական Վահագն Գեւորգյանը, որը երկար ժամանակ աշխատել է ԱԺ աշխատակազմում, այդ թվում Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:
Գեւորգյանին պաշտպանել են ՀՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը: Հիմնական հավակնորդներից էր նաեւ Պալաչը:





























