Պետք չէ մեղադրել սեփական զինված ուժերի ղեկավարությանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարել է Ազգային ժողովի  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Իզուր չէր Նժդեհն ասում. «Հայի գլխավոր թշնամին նրա ներքին նախանձն է»: Եկեք մի օր նետենք այն, ապրենք որպես իսկական հայ քրիստոնյաներ՝ հանուն ընտանիքի, երեխաների, Հայրենիքի: Պետք է պահպանել մեր բանակը եւ զինվորներին: Մենք բոլորս ավելի հանգիստ ենք, երբ նրանց թիկունքն ամուր է»,-հայտարարել է Շարմազանովն ու հավելել. «Ուստի պետք չէ ասել ու անել այն, որը ձեռնտու է մեր արեւելյան ու արեւմյան հարեւաններին: Նրանք հենց դրան էլ սպասում են, որպեսզի թուլացնեն Հայաստանն ու Ղարաբաղը»:

«Բայց Հայաստանն ու Արցախը չեն թուլանում, որովհետեւ բարին ու պայծառն այնտեղ ավելի շատ են, քան մանրախնդիրն ու ստորը»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահը: