Ադրբեջանցի քաղբանտարկյալ լրագրող Ռաուֆ Միրքադիրովը առողջական խնդիրներ ունի։ Ինչպես Turan գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Էլմար Սուլեյմանովը, լրագրողը ճնշման կտրուկ տատանումներ ունի։ «Ես հանդիպել եմ Միրքադիրովի հետ։ Նրա ինքնազգացողությունը լավ էր։ Ինձ հանդիպելուց առաջ նա բժշկի մոտ էր եղել, քանի որ նրա ճնշումն անկայուն է»,- ասել է փաստաբանը։
Փաստաբանը նշել է, որ լրագրողը չի բողոքել իր բնակության պայմաններից եւ իր հանդեպ վերաբերմունքից։
«Հայելի» թերթի թղթակից Միրքադիրովը ձերբակալվել էր 204թ. ապրիլի 19-ին՝ Թուրքիայից դեպորտի ենթարկվելուց անմիջապես հետո։ Նրան մեղադրում են պետական դավաճանության եւ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։





























