Գագիկ Ծառուկյանին պատկանող տարբեր ընկերություններում ֆինանսների նախարարության եւ հարկային մարմինների կողմից ստուգումները դեռ ընթացքի մեջ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծառուկյանի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը:

Իսկ թե ինչ է պարզվել մինչ այժմ ստուգումների արդյունքում, նա նշեց, որ ավարտվելուն պես համապատասխան մարմինները դրանց ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն կհրապարակեն սահմանված կարգով: Իսկ թե որտեղ է այժմ Ծառուկյանը եւ ինչով է զբաղվում, Իվետա Տոնոյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանն այս օրերին զբաղված է որպես ՀԱՕԿ նախագահ իր գործունեությամբ, քանզի առաջիկա օրերին արդեն իսկ Բաքվում մեկնարկում են Եվրոպական խաղերը, որոնց մասնակցելու են նաև հայ մարզիկները: Հայկական պատվիրակության ղեկավարը՝ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ մեր հավաքականն արդեն մեկնել են Բաքու: