Գերմանական GMSK Cryptophone ինժեներական ընկերությունը մամուլում հայտարարություն է տարածել այն մասին, որ Մեծ Բրիտանիայի տարածքում բջջային կապի առնվազն 2 կեղծ արբանյակ է հայտնաբերել, որոնց օգնությամբ նրանք բջջային հեռախոսների միջոցով հետեւել են քաղաքացիներին։ Այս մասին գրում է «ՄԿ Լոնդոնը»։
Ընկերության մասնագետները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայում, հիմնականում Լոնդոնում, կա բջջային հեռախոսներից տեղեկություն հավաքող առնվազն 20 կետ։ Ընդ որում, դրանք արտաքինից ոչնչով չեն տարբերվում սովորական բջջային կապի արբանյակներից։ Սակայն կեղծ արբանյակներում տեղակայված են Stingray սարքեր, որոնցով հետեւում են քաղաքացիներին, գրում է Informing-ը։





























