Հայաստանը Partnership for Peace (Համագործակցություն հանուն խաղաղության) ծրագրում ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկերն է։ Այս մասին հունիսի 11-ին՝ «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների ենթատեքստում» կոնֆերանսի ժամանակ, հայտարարեց ՆԱՏՕ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը։

«Մենք բարձր ենք գնահատում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը ձեր հավատարմությունը եւ ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններում ձեր երկրի ունեցած ներդրումը»,- ընդգծեց Նեուսը։ Նա նշեց, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ  շատ լավ երկխոսություն է ծավալվում պաշտպանական բարեփոխումների ոլորտում։