Հայաստանում կան մի շարք հաջողակ գործարարներ, որոնք դիրք են նվաճել սեփական ունակությունների շնորհիվ: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զորւյցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Հարցին՝ Սամվել Ալեքսանյանը կլինե՞ր հաջողակ գործարար, եթե չունենար «տանիք», չլիներ Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո», նա պատասխանել է. «Սամվել Ալեքսանյանը միշտ եղել է հաջողակ, ոչ միայն այս նախագահի օրոք: Եղել է հաջողակ նաեւ Ռոբերտ Քոչարյանից առաջ»:

Դիտարկմանը, թե Հայաստանի ամենահարուստ մարդկանց ցանկը վերջին 15 տարիներին չի փոխվում, փոխվարչապետն արձագանքել է. «Փոխվում է, թե ոչ եւ ինչու, ես դժվարանում եմ ասել: Իսկ դուք նման հետազոտություն անցկացրե՞լ եք»: