Գայլերը գյուղերին ու քաղաքներին են մոտենում սննդի պակասի պատճառով, բայց նրանց սննունդ ապահովելու համար բյուջեից գումար դուրս գրելը ելք չէ։ Այս մասին հունիսի 11-ին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Մի շարք պատգամավորների այն դիտարկմանը, թե գայլերի բնակության վայրերում նրանց պետք է սնունդ նետել, Գրիգորյանը հակաճառեց. «Իսկ մարդի՞կ ինչ ասեն։ Բոլոր մարդկանց կերակրել եք, մնացել է գայլերի՞ն կերակրեք»։
Նիստին ներկա բնապահպանական ՀԿ ներկայացուցիչներից մեկը նշեց, որ Երեւանում շներին գնդակահարում են, որքան էլ որ ցավալի է։ Բայց գոնե կարելի է փորձել այդ կերպ նրանց կերակրել, որպեսզի չհարձակվեն անասունների վրա»։





























