Ցմահ ազատազրկման դատապարտված՝ հունիսի 2-ից հացադուլի մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ Ստեփան Գրիգորյանը հունիսի 11-ին դադարեցրել է հացադուլը, այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
Նշենք, որ Ստեփան Գրիգորյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով վաղաժամկետ ազատ արձակել:





























