ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունիսի 11-ին, կազմել է 477.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.26 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.10 դրամ (նվազել է 0.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 738.10 դրամ (աճել է 0.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.71 դրամ (նվազել է 0.12 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 247.43 դրամ, ոսկին՝ 18,231.31 դրամ, պլատինը՝ 17,134.51 դրամ:

Հունիսի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: