Փհենյանում բռնկվել է ԿԺԴՀ խոշորագույն «Կորյո» երկնաքեր հյուրանոցը, փոխանցում է Reuters-ը։

Համաձայն ականատեսների՝ շենքի թեւերից մեկից ծուխ է բարձրանում, մոտակա թաղամասերը շրջափակված են։

43-հարկանի հյուրանոցը կառուցվել էր 1985թ. Կիմ Իր Սենի կառավարման վերջին տարիներին, փոխանցում է Gazeta-ն։