Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի պոչամբարի մշակումը թույլ կտա առվազն 4 տեսակի մետաղական խտանյութ ստանալ: Այս մասին հունիսի 11-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Էներգետիկայի բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ ներկայացնելով «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի ջրամբարներում, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային գործարան» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում հավաքված արտադրական թափոնների վերամշակման ներդրումային ծրագրի մասին» օրինագիծը: Մայիսի 7-ին այն արժանացել է Կառավարության հավանությանը:
Նախագծի ներդրող «Ալյոտիգ» ՍՊԸ-ն առնվազն 4 տեսակի մետաղական խտանյութ է արտադրելու, ինչպես նաեւ ոչ մետաղական օգտակար հանածոներից արտադրանք է ստանալու:
Մասնավորապես, ծրագրվում է արդյունահանել ոչ միայն պղինձ եւ մոլիբդեն, այլեւ երկաթ: Մեկ տարվա ընթացքում ընկերությունը պետք է աշխատանքի նախագիծ կազմի՝ ծրագրային երկարաժամկետ ցուցանիշներով: Դրանից հետո 3 ամսվա ընթացքում Կառավարությունը պետք է հաստատի այն:




























