Համայնքները պետք է սովորեն բյուջեից գումար ստանալ բնապահպանական ծրագրերի համար: Այս մասին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ խորհրդարանականների հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ից պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Գործող օրենսդրության համաձայն, արդյունաբերական ծրագրերի ազդեցությունը զգացող համայնքապետարանները մեխանիկորեն վճարումներ չեն ստանում բնապահպանական վճարումներից: Անհրաժեշտ է ծրագրով դիմել Կառավարությանը, որում հարկավոր է հիմնավորել պահանջվող գումարները եւ ապացուցել դրանց նպատակային ծախսը:

«Ցավոք, ոչ բոլոր գյուղապետարաններն ու ավագանիների անդամներն այդպիսի ունակություն ունեն: Հարկավոր է նրանց սովորեցնել: Եվ ցանկացած ծրագիր, այդ թվում՝ արտերկրյա աջակցությամբ, կարելի է միայն ողջունել»,- հայտարարեց Խաչատրյանը: