Հունիսի 11-ին ողբերգական դեպք է եղել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Բակում խաղալիս խաղահրապարակի կարուսելից ընկել եւ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել 12-ամյա մի աղջիկ։

Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը երեխային տեղափոխել է բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին երեխան մահացել է։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում։

Մեր տեղեկություններով, խաղահրապարակը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ, իսկ կարուսելներն վերջերս էին տեղադրել այդ տարածքում։