«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ նրա ընկերների կողմից Մուշեղ եւ Հարություն Ջաքարյաններին ծեծելու պատմությունը մինչ օրս չի պարզաբանվել: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել այս պատմության մի շարք մանրամասներ: Այն, որ Խաչատրյանները ողջ գերդաստանով են մասնակցել երկու հոգու ծեծին, կարելի էր ի սկզբանե կռահել: Բայց ամենազարհուրելին ոստիկանների պահվածքն է:
Զաքարյան եղբայրներին ծեծելուց հետո Տիգրան Խաչատրյանը «զորքի» հետ Մուշեղին տարել է քիչ հեռու գտնվող հանգստյան տան տարածք, եղբայրը՝ Հարությունը, ծեծված եւ անգիտակից վիճակում մնացել է դաշտում ընկած: Նշված տարածք ժամանած ոստիկանները ոչ թե զբաղվել են տուժածներին անմիջապես հիվանդանոց տեղափոխելով, ծեծկռտուքի մասնակիցներին բերման ենթարկելով, այլ շրջափակել են հանգստյան տարածքը, Մուշեղին «գերի» վերցրել եւ սպասել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ժամանելուն: Իհարկե, դեպքից հետո Գորիսի ոստիկանապետը հեռացվեց աշխատանքից, բայց գործով կան «անհետացած» մարդիկ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























