ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել, որոնվ արգելել է ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերել ուկրաինական կամավորական «Ազով» գումարտակին: Նման որոշման ընդունման մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոնյերսը, ով հանրապետական Թեդ Յոգոյի հետ այդ նախաձեռնության հեղինակներից է:

Նա «Ազովը» համարել է ծայրահեղ աջ կազմակերպություն, որը սպիտակ ռասայի գերազանցության մասին հայացքներ ունի, հաղորդում է RBK-ն: Մարիուպոլի մարզում գործող «Ազով» գումարտակի ղեկավարը Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Բիլեցկին է:

Բացի այդ, ընդունված փաստաթուղթն արգելում է զենիթահրթիռային համալիրների մատակարարումն Ուկրաինա եւ Իրաք, որտեղ զենքը կարող է հայտնվել «Իսլամական պետության» գրոհայինների ձեռքում: