Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը իր քրոջը՝ Քրիստինային, զրկել է Պալմա դե Մայորկայի դքսուհու կոչումից։ Թագավորը նման որոշում է կայացրել կոռուպցիոն  սկանդալի ֆոնի վրա, որում ներգրավված է եղել արքայական ընտանիքի անդամը, գրում է The Spain Report-ը։

Համապատասխան հրամանը ուժի մեջ է մտնում հունիսի 12-ին։ Հիմա նախկին հերցոգուհին կոչվում է Ձերդ թագավորական գերազանցություն, դոնյա Քրիստինա Ֆեդերիկա Վիկտորյա Անտոնյա դե լա Սանտիսսիմա Տրինիդադ։

Անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Քրիստինան պետք է կանգնի Բալեարյան կղզիների Գերագույն դատարանի առջեւ հարկային խարդախությունների մեջ մեղադրվելու պատճառով։