Պակիստանի իշխանություններն արգելել են Save the Children բարեգործական կազմակերպության գործունեությունը եւ հրամայել են կազմակերպության օտարերկրյա աշխատակիցներին լքել պետության տարածքը։
Համաձայն կառավարության հայտարարության՝ կազմակերպությունը մեղադրվում է հակապետական գործունեության մեջ։ Save the Children-ի ղեկավարությունը հերքում է մեղադրանքները, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Պակիստանի իշխանությունները 2012թ. հայտարարել էին, որ Շաքիլ Աֆրիդի անունով բժիշկը, որը, ինչպես պնդում է Իսլամաբադը, օգնել է ԿՀՎ-ին գտնել Ուսամա Բեն Լադենի թաքստոցը, կապ է ունեցել Save the Children-ի հետ։





























