ԱՄՆ-ը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարում նախորդ տարվա օգոստոսից ի վեր (այդ ժամանակ սկսվեցին խմբակոծումները) 2,7 մլրդ դոլար է ծախսել, հաղորդում է Associated Press-ը:

Ամերիկյան ռազմական գերատեսչության տվյալներով, ամեն օր իսլամիստների դեմ պայքարն արժենում է 9 մլն դոլար, որից 5 մլն դոլարը ծախսվում է ավիացիայի վրա, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ ԱՄՆ-ում հայտարարել էին, որ 180 ամերիկացիներ փորձել են միանալ «Իսլամական պետությանը»: