Ռուսաստանի Ռոստովի մարզի Դուբովսկիի շրջանում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել, որի հետեւանքով օդաչուն մահացել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ հարավային տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցչին:

«Միջադեպի մասին տեղեկությունն ստացվել է տեղի ժամանակով 08.55-ին: Օդանավն ընկել է Անտառային խուտորի շրջանում: Նախնական տեղեկություններով օդաչուն զոհվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարներ ու արտակարգ արձագանքման ծառայության աշխատակիցներ: