Վրաստանը մինչեւ հունիսի վերջ Ֆրանսիայի հետ օդային անվտանգության վերաբերյալ համաձայնագիր կստորագրի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշելին հունիսի 12-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ավելի վաղ ընդդիմության կողմն անցած նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան մեղադրել է նախկին համախոհներին, մասնավորապես վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին, օդային անվտանգության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտելու համար:
«Համաձայնագրի շուրջ ակտիվ աշխատանք է իրականացվում եւ այն կստորագրվի մինչեւ հունիսի վերջ»,-հայտարարել է Խիդաշելին:
Նրա խոսքով՝ ներկա դրությամբ քննարկվում են փաստաթղթի մանրամասները:





























